ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը ժամանել է Թուրքիայից․ նրան կես միլիոն ռուբլի են առաջարկել մարդկանց սպանելու համար

«Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը ժամանել է Թուրքիայից․ նրան կես միլիոն ռուբլի են առաջարկել մարդկանց սպանելու համար

«Россия сегодня» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Տելեգրամյան ալիքում հրապարակել է «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակմանը մասնակցած ահաբեկչի հարցաքննության ամբողջական տեսանյութը:

Նա պատմել է, որ Թուրքիայից ժամանել է մարտի 4-ին, իսկ ահաբեկչությանը մասնակցելու հանձնարարությունը ստացել է մոտ մեկ ամիս առաջ ոմն «քարոզչի» օգնականից, որն իր հետ կապվել է Telegram-ի միջոցով ։

Ձերբակալվածի խոսքով ՝ զանգվածային սպանության համար իրեն առաջարկել են մոտ կես միլիոն ռուբլի, սակայն հասցրել է ստանալ կեսը, իսկ այդ գումարով քարտը կորցրել է փախուստի ժամանակ:

  • Կիսվել: