երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ

«Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ

ՌԴ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանն անմիջական մասնակցություն ունենալու համար կասկածվող չորս անձ ձերբակալվել է ՌԴ Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու։

ՌԴ ԱԴԾ-ն իր հերթին հայտնում է, որ Բրյանսկի շրջանում ձերբակալված ահաբեկիչները այս պահին տեղափոխվում են Մոսկվա․ «Ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր են եղել հատել ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանը, համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում»,- նշվում է հաղորդրագրության մեջ։ 

Նշենք՝ ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին ավելի վաղ զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր 4-ին, որոնք անմիջականորեն մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկչությանը:

  • Կիսվել: