շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կրեմլը Ուկրաինա արեւմտյան զինվորականների հնարավոր ուղարկման մասին. դա կհանգեցնի ՌԴ եւ ՆԱՏՕ ուղիղ բախման

Կրեմլը Ուկրաինա արեւմտյան զինվորականների հնարավոր ուղարկման մասին. դա կհանգեցնի ՌԴ եւ ՆԱՏՕ ուղիղ բախման

Կրեմլում ուշադրություն են դարձրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա արեւմտյան ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման մասին հայտարարությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Եթե դա տեղի ունենա, ապա ստիպված կլինենք խոսել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ուղիղ բախման ոչ թե հավանականության, այլ անխուսափելության մասին, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք նաեւ արձանագրել ենք, որ կարծիքների շատ լայն շրջանակ կա այս հաշվով, իսկապես կոնսենսուս չկա։  Այդ միջոցառման մասնակից երկրների մի ամբողջ շարք Փարիզում բավական սթափ գնահատական է տալիս նման գործողության  պոտենցիալ վտանգներին եւ թեժ հակամարտությանը, արդեն մարտադաշտում անմիջական ներգրավման պոտենցիալ վտանգին։ Դա, իհարկե, բոլորովին չի բխում այդ երկրների շահերից, նրանք պետք է իրենց հաշիվ տան դրանում»,- ասել է Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

Էմանուել Մակրոնը Փարիզում Եվրոպայի ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին եւ հայտնել, որ պատերազմում Ռուսաստանի հանդեպ հաղթանակի հասնելու համար չի բացառվում երկիր արեւմտյան ցամաքային զորքերի ուղարկումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: