շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրասնոգորսկի ահաբեկչությանը ընդառաջ ԱՄՆ-ը ՌԴ-ին հստակ և մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին

Կրասնոգորսկի ահաբեկչությանը ընդառաջ ԱՄՆ-ը ՌԴ-ին հստակ և մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին

Վաշինգտոնի վարչակազմը պնդում է, որ Կրասնոգորսկում տեղի ունեցած ողբերգությանն ընդառաջ ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը հստակ և մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին։

Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում ասել  է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Փեոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա վարկածի համաձայն՝ «իրականում ԱՄՆ-ը փորձել է օգնել կանխել այս ահաբեկչությունը»։

«Մարտի 22-ի հարձակումից առաջ Միացյալ Նահանգները հստակ և մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ռուսաստանի իշխանություններին Մոսկվայում մեծ հավաքների և համերգների ժամանակ ահաբեկչական սպառնալիքի մասին», - պնդում է նա:

  • Կիսվել: