երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կրակոցներ Քիշնևի օդանավակայանում. կրակողը Տաջիկստանի քաղաքացի է

Կրակոցներ Քիշնևի օդանավակայանում. կրակողը Տաջիկստանի քաղաքացի է

Տաջիկստանի 43-ամյա քաղաքացին է կրակ բացել Քիշնևի միջազգային օդանավակայանում, որտեղ երկու մարդ է մահացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա հայտնել է, որ տղամարդը պետք է արտաքսվեր Մոլդովայից։

՛՛Արատաքսման սպասասրահ ուղեկցվելիս նա սահմանային ոստիկանության աշխատակցից խլած ատրճանակով կրակել ու սպանել է սահմանապահ ոստիկանի, ինչպես նաև օդանավակայանի անվտանգության աշխատակցի։ Եվս մեկ մարդ՝ ուղևոր, վիրավորվել է և բժիշկների հսկողության տակ է՛՛,- գրել է Ռեչանը:

Մոլդովայի ներքին գործերի նախարարությունն էլ տեղեկացրել է, որ կրակողը ձերբակալվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն կազմակերպելու հոդվածով։

Նշվում է նաև, որ միջադեպի կապակցությամբ Քիշնևի օդանավակայան է ժամանել Մոլդովայի ՆԳՆ ողջ ղեկավարությունը։

 

  • Կիսվել: