չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում` ըստ շրջանների

Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում` ըստ շրջանների

Դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 824 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 209 462 է, գրում է aliq.ge-ն:

Կիրակի օրը Վրաստանում իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ շուրջ 5000 թեստավորում: Աշխատանքային օրերին իրականացվում է ավելի քան 20 հազար թեստ: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4227 պացիենտ, ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 184 668 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 2140:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

Թբիլիսի — 333
Աջարիա — 84
Իմերեթի — 111
Քվեմո Քարթլի — 67
Շիդա Քարթլի — 78
Գուրիա — 23
Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 41
Կախեթի — 35
Մցխեթա Մթիանեթի — 35
Սամցխե-Ջավախեթի — 17
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0:

  • Կիսվել: