կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը դեռեւս հայտնաբերվել է Ռուսաստանի 85 շրջաններից 84-ում

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը դեռեւս հայտնաբերվել է Ռուսաստանի 85 շրջաններից 84-ում

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն ավելացել է 197 949-ով՝ հասնելով 14 133 509-ի, կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մեկ օրում հոսպիտալացվածների թիվը կազմել է 12 653, ինչը 31,9 տոկոսով ցածր է նախորդ օրվա ցուցանշից: Այն կրճատվել է 73 շրջաններում, աճել 10-ում, իսկ երկու շրջաններում մնացել է անփոփոխ:

Շտաբի տվյալներով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամը դեռեւս հայտնաբերվել է Ռուսաստանի 85 շրջաններից 84-ում:

Հոսպիտալացվածների թիվը կրճատվել է երկրի 85 շրջաններից 73-ում՝ ըստ շտաբի տվյալների:

Ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 101 568-ով՝ հասնելով 11 235 859-ի: Նախորդ օրն առողջացածների թիվը կազմել է 112 658 մարդ:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան ելքով դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 706-ով՝ հասնելով 340 248-ի: Նախորդ օրը գրանցվել է վարակի հետեւանքով 729 մահ:

  • Կիսվել: