երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում

Կոլումբիայի նորընտիր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելան հայտարարել է, որ պետական ծախսերի կրճատման շրջանակում կփակվի առնվազն 15 դեսպանություն՝ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում:

Կոլումբիայի դեսպանությունները կփակվեն Ալժիրում, Կուբայում, Չեխիայում, Եթովպիայում, Գանայում, Հայիթիում, Հունգարիայում և այլ երկրներում: Նոր առաջնորդը նաև հաստատել է, որ կդադարեցնի Պաղեստինում կոլումբիական դեսպանատուն բացելու գործընթացը։

Նախագահը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների փակման գործընթացը կսկսվի իր պաշտոնը ստանձնելուց հետո:

Աբելարդո դե լա Էսպրիելան հաղթել է այս տարվա հունիսին Կոլումբիայում կայացած նախագահի ընտրությունում։ Պաշտոնապես նա պետության ղեկավարի պաշտոնը կստանձնի օգոստոսի 7-ին։

  • Կիսվել: