կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Զելենսկին նորից հաստատել է, որ գտնվում է Կիևում. «Կմնամ այնքան, որքան որ անհրաժեշտ է այս պատերազմում հաղթելու համար»

Զելենսկին նորից հաստատել է, որ գտնվում է Կիևում. «Կմնամ այնքան, որքան որ անհրաժեշտ է այս պատերազմում հաղթելու համար»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  մարտի 7-ի երեկոյան տեսաուղերձ է տեսագրել, որում ցույց է տվել, որ գտնվում է Կիևում՝ նախագահի նստավայրում։

«Ես մնում եմ Կիևում։ Բանկովայում։ Առանց թաքնվելու։ Եվ ես ոչ մեկից չեմ վախենում։ Կմնամ այնքան, որքան որ անհրաժեշտ է այս պատերազմում հաղթելու համար»,– ասել է նա։

Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի տարածքում թշնամուց հետք չի մնա, և որ իրենք կվերակառուցեն քաղաքները, «և դրանք ավելի լավը կլինեն, քան Ռուսաստանի ցանկացած քաղաք»։

Բացի այդ, Զելենսկին յուրաքանչյուր ուկրաինացու, որը դուրս է գալիս ռուսական զորքերի դեմ, «հերոս» է անվանել: 

 

 

  • Կիսվել: