ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կիրակի օրը համաձայնեցվել է երկու մարդասիրական միջանցք բացելու մասին․ Ուկրաինայի փոխվարչապետ

Կիրակի օրը համաձայնեցվել է երկու մարդասիրական միջանցք բացելու մասին․ Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ կիրակի օրը մարդկանց տարհանման համար երկու մարդասիրական միջանցք է համաձայնեցվել։

 

«Այսօրվա դրությամբ համաձայնեցված են երկու մարդասիրական միջանցքներ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների համար»,- ճեպազրույցում ասել է Վերեշչուկը։

Նա պարզաբանել է, որ Մարիուպոլի բնակիչները կկարողանան Զապորոժիա մեկնել սեփական տրանսպորտով, իսկ Բերդյանսկից տեղափոխումը կկազմակերպվի ավտոբուսով։ Լուգանսկի շրջանի Ռուբիժնեից մինչև Պոկրովսկ կկազմակերպվի ևս մեկ մարդասիրական միջանցք։

  • Կիսվել: