Կիպրոսի ԱԳ նախկին նախարարը հաղթել է նախագահական ընտրություններում
Կիպրոսի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Նիկոս Խրիստոդուլիդիսը հաղթել է Կիպրոսի նախագահական ընտրություններում: Այս մասին են վկայում ձայների հաշվարկի արդյունքները, գրում է ՏԱՍՍ-ը:
Քվեաթերթիկների 99,5%-ը մշակելուց հետո Խրիստոդուլիդիսը ստացել է ձայների 51,9%-ի աջակցությունը, իսկ նրա մրցակից Անդրեաս Մավրոյանիսը` 48,1%-ը։ Վերջինս արդեն ընդունել է իր պարտությունը։