շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կիևը պատրաստ է բանակցությունների ցանկացած մայրաքաղաքում, բացի ՄԻնսկից

Կիևը պատրաստ է բանակցությունների ցանկացած մայրաքաղաքում, բացի ՄԻնսկից

Զելենսկին ասել է, որ Կիևը ցանկանում է խաղաղություն և բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
 

Աղբյուրի հաղորդմամբ՝ թելեգրամյան ալիքում հրապարակված իր կոչում Զելենսկին որպես Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հարթակ առաջարկել է Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, և նշել, որ ցանկացած այլ քաղաք հարմար է։

«Մենք ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտ: Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու, դա մենք առաջարկել ենք ռուսական կողմին, և ցանկացած այլ քաղաքում, որտեղից հրթիռներ չեն թռչում, մեզ հարմար է »,- ասել է նա:

Զելենսկին դիմել է նաև բելառուսներին և մաղթել, որ երկիրը «կրկին բարի և ապահով դառնա»։

Ուկրաինայի նախագահն ասել է՝ Կիևը կհամաձայներ Բելառուսում բանակցություններին, եթե այդ երկրի կողմից ռազմական գործողություններ չլինեին։

Զելենսկին ասել է, որ այլ երկրներում կարող են վարել բանակցություններ, բայց ոչ Բելառուսում:

Նշենք, ոչ քիչ առաջ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը մեկնել է Մինսկ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար:     

  • Կիսվել: