երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կիևը հրաժարվել է ռազմական գործողությունները դադարեցնելուց. Լավրով

Կիևը հրաժարվել է ռազմական գործողությունները դադարեցնելուց. Լավրով

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններ վարելուց, սակայն Կիևը շահագրգռվածություն չի ցուցաբերել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից, քանի որ բոլորը գիտեն, որ ռազմական գործողություններն ավարտվում են բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Լավրովը Ուգանդայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Միջոցառումը հեռարձակվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով։

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը Կիևին ծանուցել է խաղաղության պայմանագրի որոշակի տարբերակ ընդունելու իր համաձայնության մասին, սակայն պատասխան չի ստացել Ուկրաինայի իշխանություններից։

«Երբ ուկրաինական կողմը առաջարկեց բանակցել մեր ռազմական գործողության վաղ փուլում, մենք համաձայնեցինք, տեղի ունեցավ բանակցությունների մի քանի փուլ, որոնք հանգեցրին շատ հետաքրքիր էտապի` մարտի 29-ին Ստամբուլում, երբ ուկրաինական կողմն առաջարկեց համաձայնագրի տարբերակ, որին մենք աջակցեցինք և այդ մասին տեղեկացրեցինզ Կիևի մեր գործընկերներին։ Բայց դրանից հետո մենք նրանցից ոչ մի արձագանք չենք ստացել, թեև, նորից եմ շեշտում, մենք համաձայնել ենք նրանց առաջարկին, ըստ էության»,- ասաց նա։

  • Կիսվել: