Կիևը և մայրաքաղաքի շուրջ գտնվող առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են. Զելենսկի
Մենք դիմադրում ենք և հաջողությամբ հետ ենք մղում հակառակորդի հարձակումները։ Շատ քաղաքներում և նահանգներում մարտերը շարունակվում են։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկսին։
Նրա հաղորդմամբ՝ Կիևը և մայրաքաղաքի շուրջ գտնվող առանցքային քաղաքները ուկրաինական բանակի վերահսկողության տակ են։
«Մենք դիմակայել ենք և հաջողությամբ հակահարված ենք հասցնում թշնամու հարձակումներին: Մարտերը շարունակվում են մեր պետության շատ քաղաքներում և շրջաններում, բայց մենք գիտենք, որ պաշտպանում ենք երկիրը, հողը, երեխաների ապագան: Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները վերահսկում է հենց մեր բանակը։ Օկուպանտները ցանկանում էին արգելափակել մեր պետության կենտրոնը և այստեղ դնել իրենց խամաճիկներին, ինչպես Դոնեցկում: Մենք տապալել ենք նրանց մտադրությունը` նրանք չեն ստացել որեւէ առավելություն»,- ասել է Զելենսկին: