շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կիեւը ավելի քան հազար կիլոմետր հեռահարությամբ դրոններ է ստեղծել. նախարար

Կիեւը ավելի քան հազար կիլոմետր հեռահարությամբ դրոններ է ստեղծել. նախարար

Ուկրաինայի թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆյոդորովը հայտնել է, որ ուկրաինացի մասնագետներն ստեղծել են գործողության 1 000 կիլոմետր հեռահարությամբ նոր մարտական դրոններ։

Գերմանական Welt թերթի հարցազրույցում Ֆյոդորովը նշել է, որ ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարձակումներում օգտագործվել են 700-ից 1 000 կիլոմետր հեռահարությամբ դրոններ, տեղեկացրել է «Украинская правда»-ն։

 

«Բայց այժմ կան մոդելներ, որոնք կարող են թռչել ավելի քան 1 000 կիլոմետր»,- նշել է նախարարը։

Ֆյոդորովը նաեւ նշել է, որ ուկրաինական արդյունաբերությունն ավելացրել է անօդաչուների արտադրությունը տասնյակ անգամներ անցած տարվա համեմատ եւ կարող է գերակատարել միլիոն նման սարքեր ուղարկելու իշխանությունների առաջադրանքը։

Նախարարը նշել է, որ դա վերաբերում է տարբեր տեսակի դրոններին՝ հետախուզական, տրանսպորտային, մարտական, կամիկաձե, ծովային եւ այլն։

Նա նշել է դրոնների ստեղծման մասին, որոնք կարող են երամ կազմել եւ գործել արհեստական բանականության օգնությամբ։ Նման դրոնները կարող են հայտնվել արդեն 2024թ. վերջին։

Փետրվարին եւ մարտին ուկրաինացի զինվորականները բազմաթիվ հարվածներ են հասցրել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Դրա համար օգտագործվել են ինքնաթիռատիպ դրոններ։

Արեւմտյան փորձագետները գրել են, որ անօդաչուների զանգվածային կիրառումը 2023թ. փոխել է իրավիճակը մարտադաշտում։ Նրանք նշել են, սակայն, որ Ռուսաստանը կարողացել է ստեղծել դրոնների զանգվածային արտադրություն, իսկ Ուկրաինան այդ առումով սկսել է հետ մնալ նրանից։

  • Կիսվել: