Կիևի մերձակայքում արկն ընկել է ծննդատան վրա
Կիևի մոտ ռուսական կրակոցների տակ է հայտնվել «Ադոնիս» մասնավոր ծննդատան շենքը։ Այս մասին Facebook-ում հայտնել է գործադիր տնօրեն Վիտալի Գիրինը։
«Բոլորը հարցնում են, թե ինչ է կատարվում ծննդատան հետ. շնորհակալ եմ աջակցության համար: Արկը հարվածել է ծննդատանը, վնասը մեծ է, բայց շենքը կանգուն է: Բոլորը տարհանվել են»,- Գիրինի գրառում է մեջբերում Unian.net-ը։