Կիևի մարզում պայթյուն է որոտացել. ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության վարկածը
Կիևի մարզի Բրովարի քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Օբշեստվեննիյե նովոստի» լրատվամիջոցը՝ հղում անելով մարզային ոստիկանությանը։ Նախնական տվյալներով՝ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։
Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է։ Կասկածյալներն արդեն ձերբակալված են։


