Կիև է ժամանել Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը
Կիև է ժամանել Կոնգրեսի պատվիրակությունը, որը բաղկացած Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներից, հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։
«Կիևում ԱՄՆ դեսպանատունը ուրախ է ողջունել Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությանը` կոնգրեսականներ Թոմ Քինին, Բիլ Քիթինգին, Մադլեն Դինին և Նաթանիել Մորանին: Ձեր այցը ևս մեկ հիշեցում է, որ մեր աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է դիվանագիտական առաքելության X սոցիալական ցանցում հրապարակած հաղորդման մեջ։