շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Խուճապն ավելի շատ է. Դոնբասից՝ հայերի միության ներկայացուցիչ Վահագն Մաթևոսյանը մանրամասներ է ներկայացնում

Խուճապն ավելի շատ է. Դոնբասից՝ հայերի միության ներկայացուցիչ Վահագն Մաթևոսյանը մանրամասներ է ներկայացնում

Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով Ուկրաինայի տարածքում ռազմական օպերացիայի մասին։ Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վաղ առավոտյան ՌԴ զինված ուժերը կետային հարվածներով սկսել են ռազմական օպերացիա ու հարվածների թիրախում Ուկրաինայի ռազմական պրոյեկտներն են։

 

ArmDaily.am-ը կապ հաստատեց Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի Մարիոուպոլ քաղաքում գտնվող Հայերի միության ներկայացուցիչ Վահագն Մաթևոսյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին ավելի շատ տեղեկատվական գրոհ է գնում և խուճապ է և իրենք տեղեկություններ ունեն, որ Ռուսաստանի կողմից հարվածները հասցվում են միայն ռազմական օբյեկտներին։ «Ավելի շատ հենց հիմա խուճապ է մարդկանց մոտ։

 

Պայթյունների ձայներ լսվել են վաղ առավոտյան՝ 04.50-ից-05.50-ի հատվածում ու ըստ իմ տվյալների՝ կրակը վարում են կետային՝ միայն ռազմական օբյեկտների վրա։ Քաղաքացիների շրջանում զոհեր, մեր տեղեկություններով, չկան»,-ասաց Մաթևոսյանը։

Մանրամասները՝ Armdaily.am-ում

  • Կիսվել: