Խստորեն դատապարտում ենք Իրանի անխոհեմ հարձակումը Իսրայելի վրա․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խստորեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ իր երկիրն աշխատում է դաշնակիցների հետ՝ «իրավիճակը կայունացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար»: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես խստորեն դատապարտում եմ իրանական ռեժիմի անխոհեմ հարձակումը Իսրայելի վրա: Իրանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մտադիր է ավերածություններ գործել իր սեփական բակում։
Մեր դաշնակիցների հետ մենք շտապ աշխատում ենք իրավիճակը կայունացնելու և հետագա էսկալացիան կանխարգելման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետը իր X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։
Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում։