չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Խոշոր հրդեհ Չինաստանում. BYD գործարանում այրվում են էլեկտրոմոբիլներ

Խոշոր հրդեհ Չինաստանում. BYD գործարանում այրվում են էլեկտրոմոբիլներ

Չինական BYD ընկերության գործարանում հրդեհ է բռնկվել։ Էլեկտրական մեքենաներ արտադրող BYD-ն հայտնել է, որ այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Շենժենի արդյունաբերական համալիրի բազմահարկ կայանատեղիում։ Կայանատեղին օգտագործվել է «փորձարկվող և շահագործումից հանված մեքենաների» համար։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները մարել են հրդեհը։

Ականատեսների խոսքով՝ հսկայական հրդեհը երկինքը ծածկել է խիտ սև ծխով։ Կրակը կլանել է բազմահարկ շենքի զգալի հատվածը։

Հրդեհը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ BYD-ն փորձում է կայունացնել իր աշխատանքը տարվա դժվար սկզբից հետո. ընկերության ընդհանուր վաճառքը նվազում է յոթերորդ ամիսն անընդմեջ։

  • Կիսվել: