ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խորապես վշտացած ենք Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ. Վրաստանի խորհրդարանի նախագահ

Խորապես վշտացած ենք Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ. Վրաստանի խորհրդարանի նախագահ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած պայթյունին:

«Խորապես վշտացած ենք Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու ընկերներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պապուաշվիլին, փոխանցում է Ալիք մեդիան:

Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին, ժամը 13:23-ին. պիրոտեխնիկայի պահեստում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն է որոտացել:

Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս (ԱԳՆ) արձագանքել է Երևանում տեղի ունեցած պայթյունին և համերաշխություն հայտնել զոհերի հարազատներին։

  • Կիսվել: