շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Խարկովի մարզի առաջին բնակիչները ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն

Խարկովի մարզի առաջին բնակիչները ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն

Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում տեղի բնակիչներին տրվել է ռուսական անձնագրերի առաջին տասնյակը:

Այս մասին  հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

«Սա նշանակալից իրադարձություն է մեր տարածաշրջանի և յուրաքանչյուր բնակչի համար:  Փառք մեծ Ռուսաստանին», – միջոցառման ժամանակ ասել է մարզի նոր ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը:

Նախքան անձնագիր ստանալը Խարկովի մարզի բնակիչները Ռուսաստանի քաղաքացիության հանդիսավոր երդում են տվել:

Այժմ տարածաշրջանում, որտեղ ապրում է մոտ 230 հազար մարդ, բացվել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի ստացման մի քանի կետ։

Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը և ԼԺՀ-ն իրենց վերահսկողության տակ են վերցրել Խարկովի շրջանի մի մասը և այնտեղ նոր վարչակազմ ձևավորել։ Ստեղծվել է չորս շրջանային վարչակազմ։ Տարածաշրջանն օգտագործում է երկարժութային համակարգ՝ օգտագործվում է և՛ ուկրաինական գրիվնան, և՛ ռուսական ռուբլին։ Այս տարածքների բնակիչներին տրվում է միանվագ նպաստ։

  • Կիսվել: