ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Խարկովի բնակիչները պատսպարվել են մետրոյում (տեսանյութ)

Խարկովի բնակիչները պատսպարվել են մետրոյում (տեսանյութ)

 Ուկրաինայի Խարկով քաղաքում մարդիկ պատսպարվել են մետրոյում։ Մեծ հերթեր են գոյացել բանկերի եւ բենզալցակայանների առաջ: 

Մարդիկ զանգվածաբար փորձում են լքել քաղաքը, ովքեր գնալ չեն ցանկանում պատսպարվում են մետրոներում, շենքերի նկուղներում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է, որ ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Այսօր՝ փետրվարի 24-ին Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։

Հակամարտող կողմերը հայտնել զոհերի և վիրավորների մասին, այդ թվում քաղաքացիական անձնաց շրանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։

  • Կիսվել: