երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խափանումներ՝ Telegram-ի աշխատանքում

Խափանումներ՝ Telegram-ի աշխատանքում

Telegram-ի օգտատերերը բողոքել են մեսենջերի խափանումից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:  

Ինչպես հաղորդվում է՝ խնդիրն առաջացել է Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում։ Downradar ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:30-ի դրությամբ իրավիճակի վերաբերյալ ստացվել է ավելի քան 12 հազար բողոք։

Միաժամանակ խափանում է նկատվել Ղազախստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, ինչպես նաև Ուկրաինայում օգտագործողների շրջանում։

Downdetector ծառայությունից հայտնել են, որ ամենից հաճախ օգտատերերը դժգոհում են հավելվածի աշխատանքից, սերվերին միանալուց, ինչպես նաև բեռնելիս ֆայլերի և տեսանյութերի երկար ներբեռնումից։

  • Կիսվել: