Կատարը հայտնում է՝ Օմանի և Իրանի միջև Հորմուզի շուրջ բանակցություններում առաջընթաց կա
Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի շուրջ Օմանի և Իրանի միջև բանակցությունները առաջընթաց են գրանցել։ Այս մասին Դոհայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ Մաջիդ ալ-Անսարին, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Նա, մասնավորապես, նշել է. «Կատարը դրական արձագանքներ է ստացել Օմանից և Իրանից։ Բանակցային գործընթացը ներկայուս բեկումնային կետում է։ Մենք աջակցում ենք լարվածության նվազեցմանն ուղղված ցանկացած ջանքի»:
Ալ-Անսարին նաև հավելել է, որ Դոհան աջակցում է ցանկացած բանաձևի, որը երաշխավորում է Հորմուզի նեղուցի անվտանգությունը և նավագնացության ազատությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Իրանի վրա հարձակումները՝ նշմարվող կարգավորման ֆոնին, որի ուրվագծերը ներառում են Հորմուզի նեղուցի բացումը և միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունները։
Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցում նավերի անցման երթուղու աշխարհագրական նրբությունները։


