չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Կատարվածն ուղղակի սպառնալիք է Ադրբեջանի պետության և ժողովրդի համար. Փաշազադեն՝ Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակման մասին

Կատարվածն ուղղակի սպառնալիք է Ադրբեջանի պետության և ժողովրդի համար. Փաշազադեն՝ Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակման մասին

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կազմակերպած ՛՛Մարդկային եղբայրության միջազգային օրվան՛՛ նվիրված վիրտուալ հանդիպման ժամանակ խոսել է Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակման դեպքի մասին:

Նա հարձակումը որակել է ՛՛ահաբեկչություն՛՛ և ասել, որ ՛՛կատարվածն ուղղակի սպառնալիք է Ադրբեջանի պետության և ժողովրդի՛՛ համար:

Փաշազադեն Շվեդիայում և Նիդերլանդներում Ղուրանի այրումը, ինչպես նաև Երուսաղեմում և Փեշավարում տեղի ունեցած ահաբեկչություններն անվանել է ՛՛ծայրահեղականության վտանգավոր դրսևորումներ՛՛:

 

  • Կիսվել: