Կատարում Ռաս Լաֆան արդյունաբերական գոտու գործարանում պայթյունի հետևանքով տուժել է 54 մարդ
Կատարում Ռաս Լաֆան արդյունաբերական գոտու գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 54-ի։ Այդ մասին հունիսի 22-ին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։
«Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքում գտնվող գործարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է 54-ի», — նշվում է գերատեսչության X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Կատարի ներքին անվտանգության ուժերի («Լեխվիա») միջազգային որոնողափրկարարական խումբը, համագործակցելով քաղաքացիական պաշտպանության խմբերի հետ, իրականացնում է որոնողական աշխատանքներ։ Այս պահին մասնագետները որոնում են 18 մարդու, որոնք համարվում են անհետ կորած։
Ռաս Լաֆանում գտնվող ձեռնարկությունում պայթյունի մասին հայտնի էր դարձել հունիսի 21-ին։ Մարդկանց անվտանգությանը սպառնացող արտահոսքեր չեն գրանցվել։ Կատարի ՆԳՆ-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով՝ գործարաններից մեկի աշխատանքի ընթացքում։



