Կատարն Իրանին մեղադրել է Հորմուզի նեղուցում Al Rekayyat լցանավի վրա հարձակման մեջ
Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջեդ Ալ-Անսարին հայտարարել է, որ «Հորմուզի նեղուցի շրջանում կատարական Al Rekayyat լցանավի վրա հարձակումը միջազգային նավագնացության և էներգակիրների համաշխարհային մատակարարումների անվտանգության դեմ անթույլատրելի ոտնձգություն է», հաղորդում է Reuters գործակալությունը։
Նա տեղի ունեցածն անվանել է «միջազգային իրավունքի ակնհայտ խախտում» և Իրանին կոչ է արել «անհապաղ դադարեցնել տարածաշրջանային անվտանգությանը և ծովային նավագնացության ազատությանը սպառնացող գործողությունները»։
Ըստ Ալ-Անսարիի՝ Թեհրանը կրում է «լիակատար իրավական պատասխանատվություն հարձակման, ինչպես նաև պատճառված ցանկացած վնասի և այս միջադեպի բոլոր հետևանքների համար»։



