Կասպյան գազատարի կոնսորցիումի գործունեությունը մեկ ամսով կասեցվել է
Նովոռոսիյսկում շրջանային դատարանը որոշում է կայացրել 30 օրով կասեցնել Կասպյան գազատարի կոնսորցիումի գործունեությունը։ Պատճառը բնապահպանական իրավախախտումների բացահայտումն է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ հայտնաբերվել են մի քանի ՛՛փաստաթղթային խախտումներ նավթի վթարային արտահոսքերի վերացման հարցով՛՛, և կոնսորցիումից պահանջվել է մինչև 2022 թ. նոյեմբերի 30-ը վերացնել խախտումները։
Ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը։