Կարծում եմ՝ Ուկրաինայի դեսպանը շուտով կվերադառնա իր աշխատավայր. Վրաստանի ԱԳ նախարարՎր
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ: Բանակցություններից հետո նա IMEDI-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Թբիլիսիից հետ կանչված՝ Ուկրաինայի դեսպանը շուտով կվերադառնա Վրաստանի մայրաքաղաք, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Զալկալիանին, մասնավորապես, ասել է. ՛՛Երեկվա մեր զրույցը ինձ հույս է տալիս, որ այս խնդիրը մոտ ապագայում կլուծվի այնպես, ինչպես վայել է մեր ռազմավարական գործընկերությանը: Կարծում եմ, որ Ուկրաինայի դեսպանը շուտով կվերադառնա իր աշխատավայր և կշարունակի անել իր աշխատանքը՛՛: