շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կարծես՝ լավ լուրեր են գալիս Թուրքիայի, Սիրիայի եւ Մերձավոր Արևելքի վերաբերյալ. Թրամփ

Կարծես՝ լավ լուրեր են գալիս Թուրքիայի, Սիրիայի եւ Մերձավոր Արևելքի վերաբերյալ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լավ լուրեր» է ներկայացրել Սիրիայի, Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հիմա, կարծես, լավ լուրեր են գալիս Թուրքիայի, Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի վերաբերյալ: Ավելի ուշ նոր տեղեկություններ կլինեն», - Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

Սիրիայի հյուսիսում 120-ժամյա հրադադարի ռեժիմի գործողությունը, որը հայտարարվել է ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա, ավարտվել է հոկտեմբերի 22-ին:

Սիրիացի քրդերը հայտնել են ամերիկյան վարչակազմին, որ ԱՄՆ եւ Թուրքիայի համաձայնության շրջանակում բոլոր պարտավորությունները կատարել են ու լքել անվտանգության գոտին:

  • Կիսվել: