կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայի գյուղերից մեկում 2 մ շերտով ձյուն է տեղացել

Թուրքիայի գյուղերից մեկում 2 մ շերտով ձյուն է տեղացել

Կարս նահանգի Սուսուզ շրջանի Գյոլբաշ գյուղում առատ ձյան տեղումների և բքի հետևանքով բնակիչների տներն անցել են ձյան տակ։

Անանցանելի են դարձել մի շարք ճանապարհներ։ Նշվում է, որ ձյան շերտի բարձրությունը հասել է 2 մետրի։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Գարնանն էինք սպասում, բայց նորից ձմեռ եկավ»,- ասել են տեղի բնակիչները։

Նշվում է, որ ջերմաստիճանը հասնում է մինուս 7-ի, իսկ բարձրադիր հատվածներում տեղումները թեթևակի ընդհատումներով դեռ շարունակվում են։

Փակ ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ են իրականացվել և ճանապարհը բացվել է փրկարարական ջոկատաների օժանդակությամբ։

  • Կիսվել: