շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կարո Փայլանն Էրդողանին ամոթանք է տվել՝ հայերի մասին ԱՄՆ-ում նրա հայտարարությունների համար

Կարո Փայլանն Էրդողանին ամոթանք է տվել՝ հայերի մասին ԱՄՆ-ում նրա հայտարարությունների համար

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերի վերաբերյալ արած հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի Մեջլիսի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը:

Նա նշել է, որ հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին, այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ շարունակ:

Փայլանն ասել է, որ հայ ժողովուրդը քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել է:

«Էրդողանն ասում է, որ հայերին տեղահանել են այն ժամանակ, երբ թափառում էին, որպես քոչվոր։ Ամո՛թ։ Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում»,- նշել է Մեջլիսի պատգամավորը։

Հիշեցնենք, որ Էրդողանը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Հայաստանն անվանել էր «երեկվա պետություն, որը ստեղծվել է 1991 թ.», իսկ հայերին՝ «գաղթականներ ու քոչվորներ»։

  • Կիսվել: