շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Կառավարական զորքերը շարունակում են մնալ Համա նահանգի հյուսիսում. Սիրիայի պաշտպանության նախարարություն

Կառավարական զորքերը շարունակում են մնալ Համա նահանգի հյուսիսում. Սիրիայի պաշտպանության նախարարություն

Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են մնալ Համա նահանգի հյուսիսում՝ հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ գրոհայինների կողմից մի շարք բնակավայրերի գրավման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հերքել է նաև Համայից զորքերի դուրսբերման մասին լուրերը՝ ընդգծելով, որ սիրիական և ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում ահաբեկիչների կենտրոններին և մատակարարման ուղիներին։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Համան գրավելուց հետո զինյալները շարունակում են առաջխաղացումը: Հաղորդվում է, որ նրանց վերահսկողության տակ են անցել նաև Ռաստան և Թալբիզ քաղաքները, որոնք ընդամենը 3 կմ հեռավորության վրա են Հոմսից՝ երկրի մեծությամբ երրորդ քաղաքից:

  • Կիսվել: