ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կապիտոլիումը տարհանվել է՝ «ինքնաթիռից հնարավոր սպառնալիքի» պատճառով

Կապիտոլիումը տարհանվել է՝ «ինքնաթիռից հնարավոր սպառնալիքի» պատճառով

Չորեքշաբթի Վաշինգտոնի ոստիկանությունը «ինքնաթիռից հնարավոր սպառնալիքի» պատճառով հրամայել էր տարհանել Կապիտոլիումի բլրի կառավարական շենքերի համալիրը:

«Կապիտոլիումի ոստիկանությունը հետևում է ինքնաթիռին, որը կարող է վտանգ ներկայացնել Կապիտոլիումի շենքային համալիրի համար»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Թե կոնկրետ ինչ ինքնաթիռի մասին է խոսքը, չի նշվում։ Ոստիկանությունը չի հայտնել նաև, թե ինչով է պայմանավորված տարհանումը։

Ավելի ուշ հայտնել են, որ տարհանումն իրականացվել է որպես կանխարգելիչ միջոցառում, և «Կապիտոլիումի համար վտանգ չկա»։ Խոստացել են ավելի ուշ հրապարակել լրացուցիչ տեղեկություններ։

  • Կիսվել: