Կանադայում վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռը ավտոմայրուղու վրա բախվել է մեքենաներին. Կին է մահացել
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում փոքր երկշարժիչ ինքնաթիռը շտապ վայրէջք կատարելիս մայրուղու վրա բախվել է մի քանի ավտոմեքենաների։ Դրանցից մեկում կինը դստեր հետ էր գտնվում. մայրը տեղում մահացել է, հայտնում է CBC հեռուստաալիքը։
Կանադայի Տրանսպորտային անվտանգության խորհրդի տվյալներով՝ ութ մարդ տեղափոխող ինքնաթիռի շարժիչներից մեկը խափանվել էր։ Օդաչուն սկսել է իջնել և փորձել է օդանավը վայրէջք կատարել ճանապարհի վրա՝ Փրինս Ջորջ քաղաքի մոտակայքում։ Վարորդները ինքնաթիռը շատ ուշ են նկատել, դրա թևը դիպել է մի քանի մեքենաների, փոխանցում է Bild-ը։
«Այն հանկարծ հայտնվեց հենց իմ վերևում։ Ես փորձեցի մի կողմ քաշվել, բայց թևը ամբողջությամբ պոկեց տանիքը», — պատմել է ողջ մնացած ավտոմոբիլիստներից մեկը՝ Ջեյմի Պոլիուկը։
Մահացած կինը՝ Ալեքսը, ճանապարհորդում էր իր դստեր՝ Ջոզիի հետ։ Նրանից հետո մնացել են նաև որդին՝ Ջեքսոնը, և ամուսինը՝ Ջորդանը։ Ընտանիքի ընկերները պատմել են, որ Ալեքսը ակտիվորեն մասնակցում էր մանկական հոկեյի թիմերի կյանքին և գրեթե երբեք բաց չէր թողնում նրանց խաղերը։



