երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կանադան Թել Ավիվից տեղափոխում է երկրորդական դիվանագիտական անձնակազմը և նրանց ընտանիքի անդամներին

Կանադան Թել Ավիվից տեղափոխում է երկրորդական դիվանագիտական անձնակազմը և նրանց ընտանիքի անդամներին

Կանադան ուրբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելի Թել Ավիվ քաղաքից տեղափոխում է երկրորդական դիվանագիտական անձնակազմին և նրանց ընտանիքներին՝ «տարածաշրջանում շարունակվող լարվածության» պատճառով, որն առաջացել է ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցած հարվածնքերի հետևանքով։

«Կանադայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Թել Ավիվից ժամանակավորապես տեղափոխել ոչ հիմնական աշխատակիցներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց», - ասված է երկրի կառավարության հայտարարության մեջ:

Հստակեցվում է, որ Իսրայելում Կանադայի դեսպանատունը շարունակում է բաց մնալ:

«Լիբանանում և Պաղեստինում կանադացի աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները մնում են իրենց տեղերում, իսկ մեր առաքելությունները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով», - նշված է հայտարարության մեջ, որտեղ նաև կոչ է արվում Իրանում գտնվող կանադացիներին «լքել երկիրը հիմա, եթե նրանք կարող են դա անել անվտանգ կերպով»:

  • Կիսվել: