հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Բելառուս մեկնելուց

Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Բելառուս մեկնելուց

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Բելառուս։ Այս մասին հայտնում է Կանադայի ԱԳՆ պաշտոնական կայքը։

«Խուսափեք Բելառուս ցանկացած ճանապարհորդությունից՝ տեղական օրենքների կամայական կիրառման և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև զինված հակամարտությունների վտանգի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լեհաստանում Կանադայի դեսպանատան հնարավորությունները Բելառուսում հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար սահմանափակ են։ Կանադայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում կոմերցիոն ճանապարհով հեռանալ Բելառուսից, հայտնել են նախարարությունից։

Փետրվարի 13-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ Բելառուս մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին խորհուրդ է տրվել հեռանալ։

  • Կիսվել: