ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

Կամչատկայի ափերի մոտ վերջին մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ՝ մինչև 6,7 մագնիտուդով, հետևում է ՌԳԱ ԵԳԾ Դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղի տվյալներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնաճյուղի Telegram-ալիքում նշված է, որ հզոր ցնցումները սկսվել են 06:51 UTC-ին։ Առաջինը եղել է 5,5 մագնիտուդով։ 6,7 մագնիտուդով հզոր երկրաշարժը տեղի է ունեցել 06:51 UTC-ին։ Այնուհետև շարունակվել են ավելի թույլ ցնցումներ։ 07:52 UTC-ին գրանցվել է 6,2 մագնիտուդով, 08:03 UTC-ին՝ 5,3 մագնիտուդով երկրաշարժ։

Դրանք բոլորը տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկիից մոտավորապես 150-180 կմ հեռավորության վրա։

  • Կիսվել: