երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Գիշերը Կամչատկայի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Պետրոպավլովսկ-Կամչատսկիում զգացվել են մինչև երեք բալ ուժգնությամբ ցնցումներ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

Ըստ սեյսմոլոգների՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 00:38-ին (երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 15:38-ին): Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիից մոտավորապես 94 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը 44 կիլոմետր խորության վրա է:

  • Կիսվել: