երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կալուգայի մարզում ուկրաինական երեք ԱԹՍ է խոցվել․ ՌԴ ՊՆ

Կալուգայի մարզում ուկրաինական երեք ԱԹՍ է խոցվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ Կալուգայի մարզի երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերն ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք են հայտնաբերել ու խոցել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

«Այսօր Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:00-ին Կիևի ռեժիմի՝ Կալուգայի մարզում գտնվող օբյեկտների վրա երեք անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը խափանվել է»,- հայտնել են գերատեսչությունից։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ավերածություններ ու տուժածներ չկան։

  • Կիսվել: