երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Կալիֆոռնիայի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություն են ստացել անտառային հրդեհների պատճառով

Կալիֆոռնիայի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություն են ստացել անտառային հրդեհների պատճառով

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանման կարգադրություններ են ստացել տարածաշրջանում մոլեգնող անտառային ուժգին հրդեհների պատճառով: Այս մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը։

Մասնավորապես, վտանգ է սպառնում Լոս Անջելեսից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիմի Վելիի և Սանտա Սուսանա քաղաքների բնակիչներին։ Նահանգի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ հրդեհի հետևանքով վնասվել է առնվազն մեկ բնակելի տուն։ Վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվել։

Հրդեհներից խոշորագույնն ընդգրկում է 6000 հեկտար տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավիացիան։

Կրակի տարածմանը նպաստում են ուժգին քամին և շոգ եղանակը:

 

  • Կիսվել: