Կալասը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Մերձավոր Արևելքում իրավիճակի թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ աջակցելու Մերձավոր Արևելքում իրավիճակի թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերին՝ Իսրայելի կողմից Իրանում ռազմական և միջուկային օբյեկտներին զանգվածային հարվածներից հետո:
«Մերձավոր Արևելքում իրավիճակը վտանգավոր է: Ես կոչ եմ անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ հետագա սրացումից: Դիվանագիտությունը մնում է առաջ շարժվելու լավագույն միջոցը, և ես պատրաստ եմ աջակցելու լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերին»,- գրել է Կալասը X ցանցում: