երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Կացը հայտնել է Իրանի կառավարական թիրախների վրա «աննախադեպ ուժով» գրոհի մասին

Կացը հայտնել է Իրանի կառավարական թիրախների վրա «աննախադեպ ուժով» գրոհի մասին

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) «աննախադեպ ուժով» հարվածներ է հասցնում Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական թիրախներին: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իմ և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգների համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակն այժմ աննախադեպ ուժով գրոհում է Թեհրանի հենց սրտում գտնվող ռեժիմի թիրախների և կառավարական ռեպրեսիվ մարմինների վրա», - գրել է Կացը X սոցիալական հարթակում: 

Նա նաև նշել է, որ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կիսառազմական կամավորական աշխարհազորին, Էվին բանտին, որտեղ, նրա խոսքով, պահվում են քաղբանտարկյալներ, ԻՀՊԿ ներքին անվտանգության կենտրոնակայանին և այլ թիրախների։

Կացը նաև խոստացել է, որ Իսրայելի գրոհներն իրանական օբյեկտների ուղղությամբ «կշարունակվեն ամբողջ ուժով», մինչև «պատերազմի բոլոր նպատակներին հասնելը»։

Իրանը հաստատել է Էվին բանտին հասցված հարվածները՝ նշելով, որ բանտի վրա արկեր են արձակվել, որոնք վնաս են հասցրել հաստատության որոշ հատվածների։ Fars գործակալությունը նշում է, որ իրավիճակը վերահսկողության տակ է։

 

  • Կիսվել: