կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ջրհեղեղ Իրանում. կան զոհեր

Ջրհեղեղ Իրանում. կան զոհեր

Այս պահի տվյալներով առնվազն հինգ մարդ մահացել, ևս ինը տուժել են Իրանի Թեհրան նահանգի հյուսիսային հատվածում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ ևս 14 մարդ անհետ կորած է համարվում: Որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում է 80 փրկարար, շարունակվում են։

Իրանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը սկսվել է այս գիշեր Իմամզադե Դավուդ լեռնային շրջանում, որը գտնվում է Իրանի մայրաքաղաքից հյուսիս:

 

  • Կիսվել: