Ջո Բայդենն ընտրվել է ԱՄՆ նախագահ
Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում հաղթել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը՝ դառնալով երկրի 46-րդ նախագահը, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Նշվում է որ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 284 ընտրիչի քվե, մինչդեռ հաղթելու համար անհրաժեշտ էր 270 ձայն: