չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երուսաղեմում հրաձգության է տեղի ունեցել․ կան  վիրավորներ

Երուսաղեմում հրաձգության է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Առնվազն 8 մարդ է վիրավորվել Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է իսրայելական I24 հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, հրաձգությունը տեղի է ունեցել Երուսաղեմի մուտքից ոչ հեռու գտնվող ավտոբուսի կանգառում: Սկզբում բժիշկները հայտնել էին վեց տուժածների մասին ։

«Հաղորդագրություն է ստացվել Երուսաղեմ քաղաքի մուտքի մոտ (կենտրոնական կայարանի ուղղությամբ) տեղի ունեցած հրաձգության մասին, որի հետևանքով կան մի քանի զոհեր։ .. Երկու կասկածյալները տեղում չեզոքացվել են ։ Դեպքի վայր են ուղեւորվում ոստիկանության մեծ ուժեր», - հեռուստաալիքը մեջբերում է ոստիկանության հայտարարությունը ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: