Իվանովոյի մարզում կործանվել է Իլ-76 ինքնաթիռ
Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Իվանովոյի մարզում՝ պլանային թռիչք իրականացնելիս։ Ինքնաթիռում 15 մարդ կար, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։
«Մարտի 12-ին Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 13.00-ին պլանային թռիչք իրականացնելիս կործանվել է ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը, որում գտնվում էին անձնակազմի ութ անդամները եւ յոթ ուղեւորներ։ Աղետի պատճառը, ըստ զեկույցի, հրդեհն է շարժիչներից մեկում, ինքնաթիռի թռչելու ժամանակ»,- տեղեկացրել են այնտեղ։
ՌԴ ՕՏՈւ գլխավոր հրամանատարության հանձնաժողովը մեկնել է Իվանովո՝ աղետի պատճառները պարզելու համար։