Իտալիայի վարչապետին տղամարդկությունը չի հերիքում. Թրամփ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին տղամարդկությունը չի հերիքում։ Այս մասին իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփը քննադատել է Մելոնիին՝ Իրանի հետ պատերազմում օգնելու նրա դժկամության համար։
«Ես ցնցված եմ նրա վարքից։ Ես կարծում էի, որ նա տղամարդկություն ունի, բայց սխալվում էի»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի վարչապետն անընդունելի է համարել Թրամփի դիտողությունները Հռոմի պապին:


